News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես, սահմանվել է մասնակցի կողմից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձեւը: Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներկայում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու եւ հարկային մարմնին ներկայացնելու համար:

Մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձեւը, ինչպես նաեւ եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները եւ գործատուները հնարավորություն կունենան սահմանված ժամկետներում` մինչեւ ս.թ. օգոստոսի 20ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան դիմումը, ինչպես նաեւ եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ