![](img/news/22/19/64/default.jpg)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` hուլիսի 31-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացի կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ եւ կարճեցված փողով, երկփողանի որսորդական հրացան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: