News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եթե անգամ ոսկե շորեր հագցնի ոստիկաններին, միեւնույն է, դրանից նրանց էությունը չի փոխվի, նրանք համազգեստն էլ կարատավորեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ավարտին հայտարարեց ամբաստանյալ, ազատամարտիկ Վարդան Վարրդանյանը:

«Հեռուստացույցով նայում էի՝ ոստիկանական ակադեմիայի վիպուսկն էր, լավ քայլում էին, լավ սովորել էին, իրանց, իհարկե, շնորհավորում եմ: Ոստիկանապետն իր ողջույնի խոսքում ասեց, որ իրենք դեռ շատ անարդարություններ պիտի տեսնեն, եւ նրանց համար շատ մռայլ ապագա գուշակեց: Ես ուզում եմ ասել, որ այդ անարդարությունները գալիս են հենց էդ համակարգից: Ամենամեծ անարդարությունները, ամենամեծ չարաշահումները, էդ ամենավատ բաները գալիս են ոստիկանական համակարգից: Ուզում եմ պարոն ոստիկանապետին ասեմ, որ էդքան սպայի պատվից ու ոստիկանի կերպարից խոսում ա, ախր էդ համազգեստով չի, համազգեստն ուղղակի ձև ա, պիտի բովանդակությունից խոսա: Իրենք համազգեստն էլ են արատավորելու, ուզում ես ոսկե շորեր հագցրա, զենք ու զրահ կապի, մեկ ա, էությունն ա կարեւոր»,- հայտարարեց ազատամարտիկը:

Ազատամարտիկի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է ուշադրություն դարձնի այն բաներին, որոնք արատավորում են ազնիվ ոստիկաններին.

«էրեխուն (խմբ.Շահեն Հարությունյանին) ձերբակալել են, ձեռքի տեսախցիկը կորել ա: Տեսախցիկը ոչ իրեղեն ապացույցների մեջ կա, ոչ առգրավված իրերի մեջ կա, ոստիկանները բառացի յուրացրել են: Ի՞նչ է նշանակում: 9 ամիս քննություն է կատարվել, ու ոչ մեկ չգիտի, թե որտեղ ա էդ կամերան: Ինչի՞, լավ  կամերա՞ էր, ինչ-որ մեկը կարա յուրացնի՞: Ես գտնում եմ, որ դա ամենամեծ ապտակն է ոստիկանի հեղինակությանը, ու ոստիկանապետը մինչև տենց բաներից խոսելը թող մի հատ սենց բաները կանխի, որ այս կոմեդիան վերանա ստեղից: Թող անչափահասին չծեծեն մեքենայի մեջ, բայց, չգիտես ինչի, սկսել ա համզգեստից: Չեմ բացառում, ոստիկանների մեծ մասը նորմալ տղերք են, մեր ընկերների մեջ  էլ կան ոստիկաններ»:

Վարդան Վարդանյանի կարծիքով, ոստիկանապետին մտածելու տեղիք պիտի տան նաեւ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին ներկայացած վկա ոստիկանները. «Չգիտես՝ որտեղից են ջոկում հատուկ մարդկանց, որոնք հիշողության հետ լուրջ պրոբլեմներ ունեն, լավ հիշում են՝ իրենց ինչ են ասել, որ հիշի, ստեղ ասի անպայման: Սաղ մտավոր արատ ունեցող մարդիկ են եկել, միանաման խոսում են, ոչ մի բան չեն հիշում»:

Ամբաստանյալ ազատամարտիկը ուզում է, որ Հայաստանը դառնա օրենքի գերակայության երկիր. «Հարկավոր է՝ էս երկիրը ի վերջո սարքել օրենքի գերակայության երկիր, ոչ թե ոստիկանապետը մի բան ասի, ժողովուրդն էլ ոստիկաններին ասի՝ Վովայի վկաներ: Ես օրինակ վատ եմ զգում, որ տենց են ասում, ինքը կարող ա դրանից շատ լավ ա զգում, որ էդքան վկա ունի, բայց ես վատ եմ զգում»:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ