News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Երկրապահները 25 տարի առաջ են գնացել դիրքեր ու մինչեւ հիմա էլ դիրքերում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԻՆ-ի եւ ԵԿՄ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածության վերջին՝ աննախադեպ աճի ժամանակ ԵԿՄ անդամները այլ ազատամարտիկների նման չբարձրացան մարտական հենակետեր՝ օգնելու սահմանը պաշտպանող երիտասարդ զինծառայողներին։

«Երկրապահը 25 տարի առաջ է գնացել դիրքեր ու մինչեւ հիմա դիրքերում է։ Էս բանակը երկրապահ ա։ Երկրապահը դիրքերից չի իջել։ Իմ համար յուրաքանչյուր քաղաքացի երկրապահ է»,- ասաց Մանվել Գրիգորյանը։

Անդրադառնալով շփման գծում ադրբեջանական կողմից կրակոցների եւ դիվերսիոն գործողությունների ակտիվացման պատճառներին՝ ԵԿՄ վարչության նախագահը դա բացատրեց հակառակորդի բնավորությամբ։

«Էդ կրակոցները 20-25 տարի առաջ էլ կային։ Իրանք իրանց մխտառությունը, վատությունը, գեշությունն են ցույց տալիս»,- ասաց Մանվել Գրիգորյանը։

Հարցին, թե ինչ կիսատ մնացած գործեր ունի գեներալը Բաքվում, որի մասին ասել էր վերջերս լրատվամիջոցների հետ զրույցում, ԵԿՄ վարչության նախագահը պատասխանեց. «Բաքու չէ, աշխարհի լյուբոյ ծայրամասում էլ, ով փորձի իմ պետությանը, իմ ժողովրդին բան ասի, ես իրանց պատրաստ եմ բան ասել»։

Պատերազմի վտանգ, ըստ Մավել Գրիգորյանի, ինքն զգում է եւ այսօր, եւ ամբողջ կյանքում, քանի որ մեր տարածաշրջանն այդպիսին է։ «Չորս կողմը ոչ վստահելի երկրներ են։ Մենք միշտ էլ այդ վտանգը հազարավոր տարիներ զգացել ենք, նորից հազարավոր տարիներ կունենանք։ Մենք միշտ պետք է պրոստո միասնական ու պատրաստ լինենք։ 24 ժամ հայը պետք է պատրաստ լինի։ Այսօր հայ մարդը, կապ չունի՝ տղամարդ, թե կին, պետք է իրեն պաշտպանի։ Ես աշխատում եմ դրա վրա, հայ մարդու վրա»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ