News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Դեռեւս Բաքվի շուկայում չենք գտնվում եւ առեւտրով չենք զբաղվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովի խոսքերը:

«Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները եւ նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է», - գրել է Հովհաննիսյանը:

Նշենք, ադրբեջանական մամուլը, վկայակոչելով  Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովի խոսքերը, տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի պաշտպանական գերատեսչությանն առաջարկել է 5 հոգանոց հայկական ընտանիքը եւ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանակել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի եւ Հասան Հասանովի մարմինների հետ:

Հիշեցնենք, Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել գերու մահվան մասին՝ պատճառն անվանելով «սրտային անբավարարությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ