News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Պերուի Կուսկո քաղաքում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Կրկեսի ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է դպրոցի ուսուցչուհի Ռոքսանա Գեւարայի վրա, ով իր դասարանի աշակերտներին բերել էր ներկայացման: Ճակատագրի հեգնանքով՝ վարժեցնողը կնոջը հրավիրել է արենա՝ ցուցադրելու, որ գիշատիչը միանգամայն անվնաս է: Այս մասին գրում է Mirror-ը:

«Վարժեցնողն ինձ ասաց. «Մի անհանգստացեք, այս առյուծը շատ հնազանդ է, մենք այս հնարքը բազմաթիվ անգամներ կատարել ենք»,- պատմել է ներկայում հիվանդանոցում գտնվող Ռոքսանա Գեւարան:

Vesti.ru-ի փոխանցմամբ, գիշատիչ կենդանին կրծքի եւ պարանոցի հատվածում խորը վնասվածք է հասցրել կնոջը, եւ նրան հրաշքով է հաջողվել ողջ մնալ:

Սմիթ անունով առյուծը բռնել է կնոջ կոկորդից եւ սկսել է քարշ տալ վանդակով: Վարժեցնողը փայտով սարսափելի հարվածներ է հասցրել կենդանուն այնքան ժամանակ, մինչեւ գիշատիչը բացել է երախը:

Միջադեպի առիթով Պերուի իշխանությունները հետաքննություն են անցկացրել եւ պարզել, որ կրկեսի ղեկավարությունը խախտել է 2011 թվականին ընդունված օրենքը, որի համաձայն՝ ներկայացումներում վայրի կենդանիներին ներգրավելը խստիվ արգելվում է: Արդյունքում ոստիկանությունը Կուսկոյի կրկեսից երեք առյուծ եւ մեկ կապիկ է առգրավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող նախկին պաշտոնյան ԱՄՆ-ում տուն է գնել և բիզնես է անում. «Հետք»
Դատարանը սնանկության գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել նրա և նրա ունեցվածքի նկատմամբ, ու մինչ Հարկադիր կատարումն ապահովող…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ