News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկացած որոշման դեպքում Հայաստանը շահեկան վիճակում կհայտնվի: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հայաստան այցի պաշտոնական հրավերը, որն Էրդողանի երդմնակալության ժամանակ նրան փոխանցել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես Էդրողանին հրավիրել է հաջորդ տարի ապրիլի 24-ին մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

«Ես կիսում եմ փորձագետների կարծիքը, որի համաձայն՝ նախարար Նալբանդյանի այցը եւ հայկական իշխանությունների որոշումն արդարացված են: Առաջին հերթին, հրավեր ուղարկելով եւ փոխանցելով այն հենց Անկարայում՝ Հայաստանի իշխանությունները դարձյալ հաստատում են, որ շարունակում են պայքարել Ցեղասպանության ժխտման դեմ: Եվ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս, որ Թուրքիայից ակնկալում է դեմ առ դեմ դուրս գալ պատմությանը: Չեմ ցանկանում խոսել պայմանական լարման մասին, սակայն եթե Էրդողանը գա, կնշանակի, որ Թուրքիայի իշխանություններն ընդունում են մարդկության դեմ հանցագործությունը եւ վերջ են դնում ժխտմանը: Իհարկե, դեռեւս այդ մասին վկայող ազդանշան չեմ տեսնում: Եթե Էրդողանը հրաժարվի Հայաստան գալ ու Ծիծեռնակաբերդ այցելել, կնշանակի, որ Անկարայի ժխտողական քաղաքականությունը շարունակվում է»,- հավելեց նա:

Երկու որոշումն էլ, ըստ Շարմազանովի, Հայաստանին քարտ-բլանշ են տալիս միանգամայն համարժեք եւ արդարացված գործողությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ