News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «Apple» ընկերության նոր արտադրանքը՝ «iWatch» ժամացույցը վաճառքում կհայտնվի 2015թ.-ի կզբին: Այդ մասին ուրբաթ իր կայքում հայտնել է «Financial Times» թերթը:

Հունիսին «Los Angeles Times» թերթը գրում էր, որ սեպտեմբերի 9-ին հանրությանը ներկայացվող «iWatch» ժամացույցի վաճառքը կարող է մեկնարկել արդեն 2014թ.-ի հոկտեմբերին: Ամերիկյան պարբերականի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի շուկայում գաջեթի արժեքը կտատանվի 199-299 դոլարի սահմաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է «Financial Times»-ը, «մարդիկ, ովքեր ծանոթ են «Apple»-ի ծրագրերին, հայտարարում էին, որ սարքը վաճառքում կհայտնվի 2015թ.-ի սկզբից ոչ շուտ»: Ամերիկյան ընկերության մշակած «խելացի ժամացույցը» առեւտրի ցանցում չի հայտնվի նախաամանորյա վաճառքի շահութաբեր շրջանում, նշում է բրիտանական թերթը:

«Financial Times»-ը նաեւ գրում է, որ իր տվյալների համաձայն, գաջեթը, որը փորձագետների մոտ ստացել է «iWatch» անվանումը, ամենայն հավանականությամբ այլ անվամբ կհայտնվի վաճառքում:

«Խելացի ժամացույցը» յուրատեսակ համակարգիչ է: Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ «iWatch»-ն աշխատելու է «HealthKit» եւ «HomeKit» հարթակնեով: Դրանցից առաջինը թույլ կտա սարքի տերերին հետեւել զարկերակին ու արտերիալ ճնշմանը, ինչպես նաեւ վերահսկել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարզվելիս: Երկորդը թույլ կտա փոխգործակցել կենցաղային սարքերի հետ, օրինակ « AppleTV »-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Ամենաշատ