News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ ԱԺ-ում Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի (ղեկավար Դալիա Կուոդիտեն) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է բարեկամության խմբերի դերը: Նա բարձր է գնահատել Լիտվայի խորհրդարանում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը՝ նշելով, որ պատմական այս քայլով Լիտվան վերահաստատեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է եւ ժողովրդավարության ու ազատության վեհ արժեքների կրող:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է՝ հավելելով, որ Արցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը մեծապես կնպաստի Արցախում ներկայիս դրության իրական եւ լիարժեք պատկերացման ձեւավորմանը:

 Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն իր հերթին նշել է, որ բնական է համարում բարեկամության խմբի ստեղծումը: Նա կարեւորել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: 

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ