News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի գիտնականները միջոց են գտել ժամանակակից մարդկանց ինտերնետ-կախվածությունից ազատելու համար: Ընկերների լրահոսից ու լայքերից կարող է փրկել ապագայի հագուստը:

Հագնում ես այն ու ամեն անգամ կարմրում, երբ բջջայինում ինտերնետի թրաֆիքը գերազանցում է նորման: Հագուստը հաշվում է բջջայինի տվյալները, հետեւում սոցցանցերում ակտիվությանը եւ անհետանում է համացանցով տարվելու դեպքում: Այլ կերպ ասած՝ որքան շատ եք լայք դնում, այնքան քիչ հագուստ է ձեզ վրա մնում:

Ապագայի հագուստի ստեղծողները պատմել են, որ այդկերպ որոշել են հնարավորություն տալ մարդկանց հետեւել, թե որքան ժամանակ են անցկացնում համացանցում՝ միաժամանակ բարձրացնում են տեղեկատվության գաղտնիության խնդիրը:

«Իրական կյանքում մեր մասին տվյալները չափավոր ենք հաղորդում: Յուրաքանչյուրին այնքան, որքան ցանկանում ենք: Վիրտուալ կյանքում անհնար է: Թվային աշխարհում մենք խոցելի ենք ու մերկացված»,- պարզաբանում են գիտնականները, հաղորդում է «Daily mail»-ը:

Այն հարցին, թե ինչպես են հանգել այդ գաղափարին, գիտնականները միայն գլուխներն են տարուբերում: Փոխարենը հաճույքով պատմում են, թե ինչպես հագուստը ստեղծել: Պարզվում է, նման զգեստի համար հարկավոր է եղել հետազոտության արդյունքներ սոցցանցերում մարդկանց պահվածքի մասին եւ 3D-տպող սարք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ