News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին բողոքի երթ է կայանալու՝ «ընդդեմ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի բռնակցման»: Այս մասին տեղեկացնում է ակցիան իրազեկման նպատակով ստեղծված ֆեյսբուքյան էջը: 

«Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ի սկզբանե խախուտ եւ անհեռանկար «Մաքսային միություն» ռուսական նախագծին Հայաստանի անդամակցելը հերթական անգամ մեր երկիրը դարձնում է միջոց ու գործիք ռուսական չարյաց կայսրության ձեռքին, եւ մեր երկիրը Ռուսաստանն օգտագործելու է իր կայսերական նկրտումներն ու հավակնությունները բավարարելու համար։ Մաքսային միությունն այն շղարշն է, որի տակ ռուսական դիվանագիտությունը կլուծի իր համար շահավետ խնդիրներ»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ: 

Ֆեյսբուքյան նախաձեռնությունն ակցիայի անցկացման օր ընտրել է սեպտեմբերի 9-ը, քանի որ սեպտեմբերի 8-9-ը նախանշված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան: Կազմակերպիչներն առաջարկում են հավաքվել Ազատության հրապարակում եւ շարժվել դեպի կառավարության շենք՝ «ցույց տալով մեր անհնազանդությունն ընդդեմ չարիքի կայսրության»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ