Հոկտեմբերին Ֆինլանդիան կմիանա այն երկրների շարքին, որտեղ կան «կատուների» սրճարաններ: Հարմարավետ հաստատություններ, որտեղ կարելի է սուրճ խմել կատուների ընկերակցությամբ, հաջողությամբ աշխատում են Լոնդոնում, Մադրիդում, Տոկիոյում, Սանկտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում, փոխանցում է Travel.ru-ն:
Purnauskis անվանմամբ հաստատությունը նախատեսված է 25 հոգու համար, հայտնում է քաղաքի կայքը: Այնտեղ մշտապես կլինեն 5-10 կատուներ, որոնց կտրամադրի տեղի Կենդանիաների պաշտպանության ընկերակցությունը: Սրճարանի այցելուները կկարողանան ոչ միայն շոյել կենդանիներին, այլեւ խնամել նրանցից մեկին: Իսկ ահա սեփական կատուներին չի թույլատրվում բերել սրճարան: Կենդանիների պաշտպանության ընկերակցությունը նախատեսում է հետագայում այդպիսի սրճարան բացել նաեւ Հելսինկիում: