News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մինչեւ հոկտեմբերի 15-ը Սերժ Սարգսյանին կներկայացնի հայեցակարգը: Այս մասին NEWS.am-ին ասաց սահմանադրագետ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Սեպտեմբերի 19-ին մենք պատրաստվում ենք Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնենք Վենետիկի հանձնաժողովին, որն էլ իր հերթին հոկտեմբերի 10-11-ին հարցը կքննարկի Հռոմում կայանալիք հանդիպման ժամանակ: Դրանից հետո արդեն մինչեւ հոկտեմբերի 15-ը հայեցակարգը կներկայացվի նախագահին եւ բաց կլինի նաեւ հանրության համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամկետների փոփոխություն այլեւս չի լինի:

Թե ինչ բովանդակություն ունի հայեցակարգը, Վարդան Պողոսյանը հրաժարվեց հայտնել՝ մեկնաբանելով, թե այս պահին դեռ աշխատանքներ են տարվում եւ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումներին այս պահին խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել: Քաղաքական մյուս ուժերից ԲՀԿ- եւ ՀԱԿ-ը կտրուկ դեմ են արտահայտվել բարեփոխումներին՝ տարբեր պատճառներով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզված է, որ հիմա տնտեսական բարեփոխումների ժամանակն է, ոչ թե՝ Սահմանադրական: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առթիվ նշել է, որ իշխանությունները չգիտեն, թե ինչ են ուզում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չի շտապում կարծիք հայտնել: Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պետք է ամբողջությամբ եւ մանրամասն ուսումնասիրել, այնուհետեւ՝ գնահատականներ տալ: «Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին:

Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձել են նաեւ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները՝ նորից դեմ արտահայտվելով սպասվող բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ