News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սեպտեմբերի 2-ին Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հերման Վան Ռոմպեյը, որին Տուսկը կփոխարինի նախագահի պաշտոնում:

Գագաթաժողովում նաեւ նշանակվել է եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար՝ Քեթրին Էշթոնին փոխարինել է Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին:

Գագաթաժողովից առաջ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը իր Twitter-ում գրել է. «Բրյուսելի միջանցքներում կատակում են, որ Տուսկի նշանակումը Ռուսաստանի դեմ ոչ մեծ պատժամիջոց կդառնա»:

Տուսկն ինքը խոստացել է, որ առաջնահերթ անգլերեն կսովորի, ինչը գրեթե չգիտի: Ուկրաինայի մասով նա խոստացել է վճռական գործել, բայց խելամիտ, փոխանցում է rbc-ն:

Նշենք, ԵՄ առանցքային պաշտոններում նոր ղեկավարներ նշանակելը Բրյուսելի գագաթաժողովի օրակարգի հարցերից մեկն էր միայն: Մյուս հարցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումն է: Գագաթաժողովի կուլուարներում Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ սահմանափակող միջոցառումները կվերաբերեն ֆինանսական հատվածին, էներգետիկ տեխնոլոգիաներին եւ զենքի մատակարարումներին: Ստուբը միաժամանակ նշել էր, որ ամենայն հավանականությամբ պատժամիջոցները նոր բնագավառներ չեն ընդգրկի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ