«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տեսանյութով եւս մեկ բրիտանացի պատանդի են ցուցադրել, որին սպառնում են գլխատել՝ ենթադրաբար սպանված շոտլանդացի Դեւիդ Հեյնսից հետո: Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պերտից 44-ամյա հումանիտար աշխատակից Հեյնսին առեւանգել էին անցյալ տարի, Սիրիայում:
Տեսագրությունում, որի իսկությունը Լոնդոնը ճշտում է, տղամարդը ծնկի է իջել դիմակով զինյալի առջեւ, ով դիմում է Ամերիկայի դաշնակիցներին:
Այնուհետեւ Հեյնսը, ակնհայտորեն հարկադրաբար, իր դժբախտությունների համար մեղադրում է բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնին: