News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Առկա է երկկողմ համագործակցության խորացման մեծ ներուժ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով՝ բիզնես ֆորումների, փոխադարձ այցելությունների միջոցով կկարողանանք զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսության եւ այլ բնագավառներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Պրիիտ Տուրկի խոսքով՝ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում, ինչը նոր խթան է առեւտրատնտեսական բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման գործում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիության հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարեւորում է ԵՄ-ի աջակցությամբ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերը:

Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային...
«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ...
Ամենաշատ