News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, տեղի ունեցավ ընկերության Գլխավոր վաճառքի եւ սպասարկման սրահի պաշտոնական բացման արարողությունը Երեւանի կենտրոնում՝  Նալբանդյան 28, թիվ 1 (ՀանրապետությանՀրապարակ) հասցեով:

Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում,բացված վաճառքի եւ սպասարկման սրահն իր ձեւավորմամբ ու հարդարմամբ լիովին համապատասխանում է «Ռոստելեկոմ ապրանքանիշի միջազգային չափորոշիչներին: Այն նախատեսված է նաեւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար:

Արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանու մէր «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ, «ԶիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռոգովոյը: Հրավիրված էին պաշտոնատար անձինք, հյուրեր միջազգային եւ տեղական մի շարք կառույցներից ու ընկերություններից:

Բացման արարողության ժամանակ «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա մասնավորապես նշեց, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում 2012թ.-ից սկսած լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում, եւ արդեն իսկ ծառայություններ է մատուցում ավելի քան 18 քաղաքներում եւ Երեւան քաղաքի ինը վարչական շրջաններում: Երեւանի Կենտրոն վարչական շրջանում «Ռոստելեկոմի» կողմից ամբողջական ծածկույթն արդեն իսկ ապահովված է, իսկ վաճառքի եւ սպասարկման սրահի գործակումն էլ ավելի կհեշտացնի Կենտրոնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը:

Վերջերս Երեւան քաղաքում ընկերությունը կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց,  որն ունի օղակաձեւ կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անխափան ու գերարագ ինտերնետ Երեւանում:

Այսպիսով, «Ռոստելեկոմն»արդեն իսկ Երեւանի կենտրոնում է եւ հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին ամեն օր ժամը 1000-2200 տեղեկանալու ընկերության նորություններին տեխնոլոգիական նորագույն լուծումներով հագեցած ու հարմարավետ սրահում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ