![](img/news/22/94/78/default.jpg)
Սեպտեմբերի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ալեն Հակիմի հետ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Լիբանանի միջեւ առկա տնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղիները:
Ընդգծվեց գործարար պատվիրակությունների փոխայցելությունների եւ գործարար համաժողովների կազմակերպման կարեւորությունը:
Մտքեր փոխանակվեցին առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առեւտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ: