News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավում՝ Հայնան, Գուանդուն եւ Հուանսի-Չժուան ինքնավար  շրջանում «Քալմեջի» թայֆունից տուժել է առնվազն 5,97 մլն բնակիչ: ՉԺՀ ջրհեղեղների եւ երաշտի դեմ պայքարի պետական շտաբից հայտնեցին, որ առնվազն յոթ մարդ զոհվել, եւս մեկն անհետ կորել է:

Նշված նահանգներում ջրի տակ են անցել 668 հա ցանքատարածքներ, ավերվել է 1,6 հազար տուն: Հաղորդվում է նաեւ էլեկտրահաղորդման գծերի վնասման մասին, եղանակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է օդանավակայանների, նավահանգիստների եւ երկաթուղու աշխատանքը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Քալմեջին», որի անվանումը կորեերենից թարգմանած նշանակում է «ճայ», Չինաստանում թվով 15-րդ թայֆուն է: Ավելի վաղ այն հարվածել էր Ֆիլիպիններին՝ ջրհեղեղի պատճառ դառնալով եւ հինգ մարդու կյանք խլելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ամենաշատ