News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին կարգադրել է Սիրիայի սահմանին գտնվող Անբար նահանգում ազգային գվարդիա ստեղծել: Այս հրամանը երկրում ազգային գվարդիայի ստորաբաժանում ստեղծելու առաջին քայլն է, որտեղ  «Իսլամական պետության» գրոհայինները կարողացել են գրավել տարածքի գրեթե մեկ երրորդ մասը եւ այժմ Իրաքի խաղաղ բնակչությանը սպառնում են քիմիական զենքով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ազգային գվարդիա ստեղծելու վերաբերյալ որոշումն ընդունվել է երեկ, եւ հինգշաբթի այդ մասին «Աս Սումարիա» հեռուստաալիքին հայտնել է նահանգի խորհրդի ղեկավար Սաբահ Քերհութը:

Չորեքշաբթի Քերհութի գլխավորությամբ պատվիրակությունը բանակցություններ էր վարել ալ Աբադիի հետ, որի արդյունքում վերջինս հավանություն էր տվել նահանգի խորհրդի խնդրանքին. նրա ներկայացուցիչները կարծում են, որ ազգային գվարդիայի ձեւավորումը կնպաստի  ԻՊ-ն արմատախիլ անելուն: Քննարկվում է նաեւ ոստիկանությանը եւ բանակին հավելյալ սպառազինություն տրամադրելու հարցը:

Ազգային գվարդիայի ձեւավորումը սեպտեմբերի 8-ին իր պարտավորությունները ստանձնած ալ Աբադիի կառավարության գլխավոր խնդիրներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ