News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ Վահե Ղուկասյանի՝  ՔԿՀ-ում «բեսպրեդել հաստատելու», կարգուկանոնին չենթարկվելու, քննիչի հետ հակամարտության մեջ մտնելու, տեսազանգի միջոցով իր ընկերուհու հետ զրուցելու եւ այդ պատճառով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին  լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել՝ պատիժը կրելու համար: Նա բանտում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, եւ, հակառակ ՔԿՀ ղեկավարության հրահանգներին, չի ենթարկվել կարգուկանոնին ու տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ: Ամենայն հավանականությամբ ՔԿՀ ղեկավարությունը «գլուխն ազատելու» համար խնդրել է երեւանյան վերադասին՝ Վահե Ղուկասյանին «Նուբարաշեն» ՔՀԿ տեղափոխել»,-գրում է թերթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին
Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ