News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն, Հրայր Թովմասյանը որեւէ կերպ չի հարմարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, եւ գերադասում է աշխատանքի գրեթե չգնալ:

Նա կարճ ժամանակ ԱԺ-ում լինում է առավոտյան ժամերին, մի կես ժամ էլ՝ երեկոյան 5-ից հետո:

Իսկ պատճառն այն է, որ Թովմասյանը լուրջ խնդիրներ ունի պատգամավորների հետ հարաբերվելիս՝ դեռ արդարադատության նախարար եղած ժամանակվանից:

Աշխատանքի չներկայանալու համար էլ Թովմասյանը «լուրջ» պատճառներ ունի՝ լինելով սահմանադրական հանձնաժողովի անդամ, զբաղված է հայեցակարգը քարոզելով։

Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ այս օրերին նա որպես սահմանադրական հանձնաժողովի անդամ մեկնել է Ֆրանսիա։ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն, «ՉԻ» հետ զրույցում հերքեց այս լուրերը. «ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքային օրերին առավոտյան 9-ից մինչեւ ուշ երեկո աշխատում է։ Հիմնականում լինում է աշխատասենյակում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանդիպումների»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ