News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարելու է էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման մասին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ հենց այդ ժամանակ էլ կհայտարարվի թե հանձնաժողովի կազմը, թե նախագահը: Ամենայն հավանականությամբ, Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:  Մյուս խմբակցություններից հանձնաժողովում ներկայացված անձինք, նախնական տեղեկություններով, չեն փոխվի:

Նշենք, որ ԷԹիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հրաժարվել է այդ պաշտոնից՝ պատճառաբանելով զբաղվածությունը: ՀՀԿ-ն Էթիկայի հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածություն: Քանի որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու, իսկ Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում են ամենամեծ ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները, ըստ այդմ ենթադրվում է, որ Էթիկայի հանձնաժողովի նախագահ կընտրվի հենց Արփինե Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով Էթիկայի հանձնաժողովի վարույթում առայժմ որեւէ գործ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ