News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով տուժող Հրաչյա Սարգսյանը այն, ինչ  հիշել է միջադեպից, կասի միայն դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Վաղինակ Սարգսյանը:

Թե ինչպես է Հրաչյա Սարգսյանը հիշել միջադեպը, հայրն ասաց, որ դա ոչ մի օրվա, ոչ էլ մի ժամվա արդյունք է, հիշողությունը նրա մոտ գալիս-գնում է: «Ես Աստծու գործերին չեմ խառնվում, ոչ էլ նյարդաբան եմ, որ իմանամ, թե ինչպես է հիշել: Ես չեմ հասկանում՝ էս ինչ վայնասուն է բարձրացել, թե ինչ է կատարվում: Հրաչյայի աչքի առաջ բան է եկել, 

ուզեցել է ցուցմունք տա, որ էսքան ժամանակ ցուցունք չի տվել, խի՞ են մարդիկ պանիկայի մեջ մտել սրանից: Թող ամեն մարդը իրեն նայի հայելու մեջ, ինքը իր առաջ, իր խղճի առաջ պատասխան տա, եթե այստեղ տուժող կա, միակ տուժողը ես եմ»,-ասաց  նա:

Վաղինակ Սարգսյանը շեշտեց, որ ոչ ոք չպետք է մոռանա, թե  ոնց է եղել դեպքը, ում պատճառով է իր երեխեն տուժել. «Այսքան ժամանակ ձեն չեմ հանել, ոչ մի բանի չեմ խառնվել, ի՞նչ անենք, մարդը եկել է դատարան, ո՞ւմ ձեռ չի տալիս, ես էլ կսկսեմ որոշ բաներ վրա կասկածել, էս վայնասունը ինչի՞ համար է»,- ասաց զինվորի հայրը: Նա նշեց, որ որդին ամեն ինչ կասի դատարանում եւ դա ոչ թե հօգուտ ինչ-որ կողմի է, այլ հօգուտ գործի է, հօգուտ պետության: «Ով ինչ խոսում է, իր հիվանդ երեւակայության արդյունքն է, ի՞նչ գործ ունի Դավիթի փաստաբանը ինձ հետ, նա այնքան խելացի մարդ է, որ լավ գիտի իմ հետ հանդիպելը ինչի՞ կբերի, իրենք հասկացել են, որ իմ հետ տուն-տունիկ չեն խաղում, ես էմոցիոնալ մարդ չեմ, որ հելնեմ եսիմ ինչ անեմ,դոշիս մարզեը պոկեմ, ճիշտը մնում է ճիշտ, թողել ենք օրենքի աշխատողները աշխատել են, Աստված իրենց հետ»,-ասաց Վաղինակ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ