News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այն, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալը եռյակի համար ամենառաջնային գործը չէ, մնում է ցավով արձանագրել, որ եռյակը Հայաստանի օրակարգի հետ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

«Ցավով պետք է արձանագրեմ եւ մտահոգութամբ, որ եռյակը նման կերպ ոչ թե անտարբեր է, այլ ընդհուպ կողմ է Եվրասիական տնտեսական միությանը միանալուն, այլապես որպես քաղաքական ուժ՝ առնվազն կփորձեր հոկտեմբերի 10-ին կանխել այդ ամեն ինչը, իսկ չանելով դա եւ լռության մատնելով՝ նշանակում է, որ եռյակը այդպիսի նպատակ չունի էլ, նպաստում է Հայաստանի հերթական պետական փլուզմանը: Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի ընդդիմության գեներացման գործընթացը ռուսական ազդեցությունների դաշտում է»,-ասաց նա:

Հիշեցմանը, թե ձեր հարազատ «Ժառանգությունը» եւս եռյակի անդամ է, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ցավով է վերաբերում այդ հանգամանքին, բայց այդ հարցի պատասխանը պետք է տա «Ժառանգության» վարչությունը, իսկ ինքը՝ ընդամենը որպես փորձագետ, գնահատում է փաստերը:

Հիշեցնենք, որ օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ասել էր. «Սա ընդհանրապես ամենակարեւոր հարցը չէ», որ իրենց համար կարեւորը օրինական իշխանության ձեւավորումն է: Նկատենք սակայն, որ եռյակը իշխանափոխության հարց եւս չի բարձրացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ