News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում զինվորականներ տեղափոխող բեռնատարի վթարի ենթարկվելու մասին նոր մանրամասներ են հայտի դարձել: NEWS.am-ի տեղեկություններով՝ «Գազ-66» մակնիշի մեքենան կողաշրջվել է եւ ընկել է ձորը, զինվորականները զորավարժություններից զորամաս էին վերադառնում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  դեպքի առթիվ առայժմ նյութեր է նախապատրաստվում, դեռ հայտնի չէ՝ գործ կհարուցվի, թե ոչ: Փորձաքննությունները կպարզեն՝ մեքենան ունեցել է անսարքություն, թե ոչ եւ դա ում աշխատանքի թերացումն է: Մյուս կողմից էլ, մեքենայի ղեկին գտնվող կապիտանը մահացել է, այսինքն՝ նույնիսկ եթե պարզվի, որ վթարը նրա մեղքով է եղել, ապա նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը կմերժվի մեղավոր անձի մահվան հիմքով:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում N զորամասի «Գազ-66» մակնիշի ՊՆ N զինվորական համարանիշի ավտոմեքենան,  նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է: Մեքենայի ուղեւորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:

Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ