Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբների եւ ուժայինների միջեւ բախման հետեւանքով երեք օրվա ընթացում 120 մարդ է զոհվել:
Մայրաքաղաքի հազարավոր բնակիչներըր հարկադրված լքել են իրենց տները: Ապստամբները սեպտեմբերի 20-ին նռնականետերով գնդակոծել են պետական հեռուստաընկերությունները, հոսպիտալը, համալսարանը եւ մի շարք բնակելի տներ:
Անկարգությունների պաճառը նավթամթերքների սուբսիդիաների կրճատումն է, ինչը հանգեցրել է բենզինի գնի կրկնակի թանկացմանը եւ եմենյան հասարակությունում, հատկապես շիա ապստամբների շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել: