News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Չեխական բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Պետր Պավելը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնում: Նոր նախագահի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 20-ին Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստի ավարտին:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Չեխիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ յան Պեյշեկը, գեներալին պաշտպանող հավելյալ փաստարկ էր այն հանգամանքը, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչները, որոնք համալրել են ՆԱՏՕ-ի կազմը վերջին 1,5 տասնամյակի ընթացքում, երբեք նախկինում չեն ընտրվել դաշինքի բարձր պաշտոններում:

Ռազմական կոմիտեն ՆԱՏՕ-ի բարձրագույն մարմինն է, դրա կազմի մեջ են մտնում դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբերի պետերը եւ Իսլանդիայի քաղաքացիական ներկայացուցիչը, քանի որ այն չունի զինված ուժեր, բայց ՆԱՏՕ-ի կազմում է:

Այս պահին ռազմական կոմիտեն նախագահում է դանիացի Քնութ Բարթելսը: Իր լիազորությունները չեխ գործընկերոջը նա կհանձնի հաջորդ տարվա սկզբին:

Բանակի գեներալ Պետր Պավելը 42 տարեկան է: Եվրոպական զինվորական շրջանակներում նա հայտնի է դարձել Հարավսլավիայի պատերազմի ընթացքում, երբ գնդակոծությունից փրկել է միջազգային կոնտինգենտի մոտ 40 ֆրանսիացի զինծառայողի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ