News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի պաշտոնյաներն ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար գլխավոր ուղղակի սպառնալիք անվանել են «Խորասան» խմբավորումը, որն իրենից ավելի լուրջ վտանգ է ներկայացնում, քան «Իսլամական պետությունը», գրում է «The New York Times» թերթը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Խորասան» խմբավորումը բաղկացած է «Ալ Քաիդայի» անդամներից՝ Մուհսին ալ-Ֆադլիի գլխավորությամբ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տվյալներով՝ նա գտնվել է Ուսամա բեն Լադենի մերձավոր շրջապատում եւ նախօրոք տեղյակ է եղել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին: «Խորասանը» գաղտնի խմբավորում է, որին կասկածում են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ: Ֆադլիից բացի՝ խմբավորման անդամներն այնհայտ են, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նշվում է նաեւ, որ խմբավորման անդամները գտնվում են Մերձավոր Արեւելքի, Հարավային Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ