News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, հաղորդում էր ստացվել, որ Մ. Խորենացու փողոցի 49 շենքի մի բնակարանից գողացել են չհրկիզվող պահարանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22.30-ից մինչեւ սեպտեմբերի 9-ի ժամը 02.15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 20.000 ԱՄՆ դոլար եւ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ ծնված Արմեն Ա-ն, որին օժանդակել էր նրա բարեկամ Վլադիմիր Վ.-ն:

Արմեն Ա.-ն ձերբակալված է:

Վլադիմիր Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ