News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ՀԱԿ-ը գոյություն չունի, հակառակ դեպքում համատեղ հանրահավաքներին Կոնգրեսի ամենաառանցքային դեմքերը՝ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, ներկա կլինեին:

«Նույնը վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին, Հովհաննես Իգիթյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Պետրոս Մակեյանին, Դավիթ Շահնազարյանին, Կարապետ Ռուբինյանին, որոնց հետ եղել են գաղափարական պայքարի մեջ 2008-2011թթ.: ՀԱԿ-ի առյուծի բաժինը դուրս է եկել այնտեղից: Այնտեղ մնացել է Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական թոշակառուն` իր 2-3 հավատարիմներով»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀԱԿ-ի գործունեության մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը «պլինդուզ»-ից ցածր է, հետեւաբար իշխող կուսակցությունը չի պատրաստվում որեւէ կերպ պատասխանել ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանի վիրավորական արտահայտություններին:

«Ինձ համար անլուրջ է, որ մազերը սպիտակ մարդը, որը կարդացել է ՀՀ Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդկանց դեմը կանգնում ու հայհոյում է ու դրանից իրեն իրավունք վերապահի, ասի ՀՀԿ պատգամավորի` այս կետը խախտո՞ւմ ես: Կներեք, եթե ես անբարոյականություն եմ անում, ես իրավունք չունեմ ուրիշին մեղադրեմ, որ ինքն անբարոյական է»,- ավելացրեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ