News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ներկայումս Եվրասիական ինտեգրացիան ուշացնող օբյեկտիվ պատճառներ կան. Այս  գործընթացը պետք է ամրագրվի հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ: Այս մասին սեպտեմբերի 29-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է Հասարակաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Ըստ նրա` եվրասիական անդամակցության գործընթացը լրջորեն կախված կլինի այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայի շուրջ:  Եվսեեւը նշել է, որ այդ անդամակցությանը բավական զգույշ է սկսել վերաբերվել Ղազախստանը: «Ներկայումս  լուրջ խնդիրներ կան Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ, եւ ռուս-ղազախական հարաբերությունների բեկման մասին խոսելը սխալ կլիներ», - ընդգծել է փորձագետը: Նա հավելել է, որ միաժամանակ ՉԺՀ-ն նույնպես սկսոմ է իր ինտեգրման նախագծերը, եւ այդ պայմաններում ԵՏՄ-ն պետք է պաշտպանի իր շահերը:  «Ես չէի ասի, որ ԵՏՄ-ն արագ կզարգանա», - նշել է փորձագետը: Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին` Վլադիմիր Եվսեեւն ընդգծել է.  «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները սկզբունքային են. մենք պետք ենք միմյանց՝ եւ ոչ միայն տնտեսական առումով»:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում հնարավոր է ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ