News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Կասպյան հնգյակը» համատեղ նախագծերի համակարգման համար կառույց կստեղծի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կասպյան գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը:

Աղբյուրի տվյալներով՝ գագաթնաժողովի ընթացքում հիդրոօդերեւությաբանության ոլորտում համագործակցության համաձայանգիր է ստորագրվել: Տվյալ համաձայնության իրացումը թույլ կտա Կասպից ծովի վիճակի մասին տեղեկությունների փոխանակության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծել:  «Ուրախալի է, որ տարածաշրջանային համագործակցության հեռանկարների քննարկման համար նոր ձեւաչափեր են ստեղծվում», - նշել է Պուտինը:

«Չեի ասի, որ բոլոր հարցերը լիովին կարգավորվել են, սակայն դրանց թիվը բավականին նվազել է», - ՌԴ նախագահի  մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Աստրախանում տեղի է ունեցել 4-րդ Կասպյան գագաթնաժողովի նստաշրջանը: «Մերձկասպյան հնգյակի»՝ Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի առաջնորդները քննարկել են տարածաշրջանային ամենաարդիական հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ