News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները Երկրից 124 լուսանային տարով հեռու գտնվող անսովոր մոլորակի մթնոլորտում ջրային գոլորշի են հայտնաբերել: Նեպտունի չափերով նոր մոլորակը Երկրից 4 անգամ ավելի մեծ է, հաղորդում է Total.kz-ը:

Այս մոլորակի առակայության առաջին նախանշանները դեռ 2009թ. են հայտնաբերվել: Գիտնականները մոլորակի շուրջ ջրային գոլորշու խտացումներ են հայտնաբերել, ինչը նրանց թույլ է տալիս եզրահանգումներ կատարել դրանում կյանքի առկայության մասին:

NASA-ի գիտական վարչության ղեկավարի՝ Ջոն Գրունսֆելդի տեղեկություններով՝ երեք հզոր աստղադիտարանների օգնությամբ ստացած տեղեկությունները մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով՝ «այդ տվյալները թույլ կտան պարզաբանել ոչ միայն այդ երկնային մարմնի ծագումն ու կառուցվածքը, այլ նաեւ նոր կարեւոր տվյալներ ստանալ այլ մոլորակների մասին»:

NASA-ի մասնագետները նշում են, որ NAT-R-11b զգալիորեն կթեթեւացնի գիտնականների հետագա հտազոտությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ