News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Դահլիճում բացակայող պատգամավորների փոխարեն քվեարկելը ավելի լուրջ խախտում է, քան նույնիսկ ոչ սթափ խորհրդարան մտնելը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հայտարարեց «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում փոփոխությունները:

Նրա խոսքով՝ եթե քննարկումները բարձր ձայներով են անցնում, պատգամավորները հետո էլ կարող են քննարկել պատահածը եւ որոշել՝ ով է ճիշտ, եւ ով մեղավոր: «Եղել են նաեւ դեպքեր, երբ մարդիկ ոչ սթափ վիճակում եկել են դահլիճ, հայտարարություններ արել, որոնք դահլիճից դուրս, փողոցում բոլորովին այլ հետեւանքներ կարող էին ունենալ: Սակայն այստեղ կա սկզբունքային տարբերություն՝ քվեարկության վրա այդ խախտումները չեն ազդում: Եվ հենց դա էլ օրենքին կյանք է տալիս: Ուստի շատ լուրջ են դրանց խախտումները:  Եվ մենք պետք է ցույց տանք՝ որքան ենք հարգում քվեարկությունը՝ որպես օրենսդրական իշխանության ինստիտուտ», - հայտարարեց Պողոսյանը:

Նրա կարծիքով, կարեւորը նման խախտումների պատժի ծանրությունը չէ: Ավելի գործնական մոտեցում է պետք. տեղում ապահովել խախտումները որոշելու հնարավորությունըեւ կրկնակի քվեարկություն անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ