News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին սեպտեմբերի 30-ին հնչած կրակոցների առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են «Պրադո» մեքենայի միջից «Ռենջ Ռովեր» մեքենայի ուղղությամբ: Ոստիկանությունը որոնում է «Պրադո» ավտոմեքենան եւ նրա վարորդին:

Երկու մեքենաներում էլ գտնվել են մեկական անձինք: Միջադեպի հետեւանքով տուժած երիտասարդը՝ 21-ամյա Լեւոն Հարությունյանը ԵՊՀ ուսանող է: Կրակոցների պատճառ դեռ հայտնի չէ, չի բացառվում, որ աղջկա պատճառով են հնչել կրակոցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարալանջում մի մեքենայից կրակոցներ են հնչել մյուսի ուղղությամբ, որի մեջ գտնվողը ոտքին ստացել է վնասվածք: Երթեւեկության ընթացքում «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի: Թե ինչ պատճառով է վեճը ծագել, դեռ հայտնի չէ: Դեպքի վայրից հայտնաբերվել են պարկուճներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ