News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի վերաքննիչ բողոքն անփոփոխ թողնելը կանխատեսելի էր, որովհետեւ դատարանն անկախ չէ, եւ նրա վրա ազդեցություն են գործել պետական պաշտոնյաների հայտարարություններն այդ գործով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը։

«Եթե դատարանն ինքնուրույն որոշում կայացներ, իրենք կարող էին նստել, լսել, իրենց արդեն կհետաքրքրի, որ կարողանան որոշում կայացնել, բայց եթե արդեն որոշումը կայացրած է, իրենց էլ պետք չի լսել»,-ասաց  նա։

Վարդան Խաչատրյանի խոսքով՝ նույնիսկ դատարանին չհետաքրքրեց նոր վկայի ցուցմունքը. «Մարդիկ հաճույք են ստանում եղբորս կյանքի հետ խաղալով, վկան էլ եկավ, խոսեց, բոլորի համար պարզ չի՞՝ ոնց է եղել դեպքը։ Իրանք արդեն որոշել էին՝ ինչ որոշում պիտի կայացնեն, անասունների երկրում ենք ապրում, բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, պիտի Լիսկան լիներ հորեղբայրս կամ Լիսկային տղեն պիտի լիներ, կամ հարուստի երեխեքից լինեին, որ ազատ ֆռֆռային, մի ամիս էլ չնստեին, ոչ թե, որ միամիտ է եղել, բռնեն դիտավորյալ 17 տարի տան, ոնց որ 100 տարվա մանյակ են բռնել»։

Դավիթ Խաչատրյանի եղբայրը հույս չունի, որ Վճռաբեկ դատարանում որեւէ հաջողության կհասնեն։ Ընտանիքի միակ հույսը Եվրոպական դատարանն է։

Հարցին, թե ինչու Դավիթի ընտանիքի անդամները դատական նիստերին չեն մասնակցում, Վարդան Խաչատրյանն ասաց, որ իրենք չեն ցանկանում կոնֆլիկտ կամ լարվածություն ստեղծել տուժող կողմի հետ, այդ պատճառով էլ նիստերին չեն մասնակցել։

«Մենք բոլորս մեծ քրեակատարողական հիմնարկում ենք ապրում, ինչ էլ ասեմ, մեկ ա՝ ոչ մի բան չի փոխվելու, ոնց կա, այդպես էլ մնալու է։ Մեր բողոքը արտահայտելու համար ցույցեր չենք պատրաստվում անել, որովհետեւ ոչինչ չի փոխվի։ Սաղ կինո սարքեցին, էս կինոյի վերջն էլ սենց ավարտվեց»,-ասաց Վարդան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ