News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին  սեպտեմբերի 30-ին հնչած կրակոցներից վիրավորված 21-ամյա Լեւոն Հարությունյանը «Շարլոտի» սեփականատիրոջ եղբոր որդին է, հայրը՝ Արամ Հարությունյանը, այդ ակումբի հետ որեւէ կապ չունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին վիրավորվածի հարազատները:

Նրանց փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե ինչու են Լեւոնի վրա կրակել, սակայն հերքեցին տեղեկությունները, թե աղջկա պատճառով է եղել:

«Ուզում են գործը կոծկել, երեւի դրա համար են նման տեղեկություններ տարածում համապատասխան մարդիկ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Լեւոնի հայրը մասնակից է եղել օգոստոսի 26-ին «Շարլոտում» տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին: Հենց այս պատճառով էլ հարազատները կարծում են, որ հնչած կրակոցներն այդ միջադեպի շարունակություն է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Կենտրոնի հարկայինի պետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հենց Լեւոնի հոր հետ են ակումբում վեճի բռնվել, հայհոյել, 7 հոգով ծեծի ենթարկել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի գիշերը Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել ակումբի տերերի ու հաճախորդների միջև: Հաճախորդների մեջ են եղել Կենտրոնի հարկայինի պետը, նաեւ ԱԱԾ աշխատակից: Վերջիններս դեպքից օրեր անց աշխատանքից ազատվեցին: Ըստ լրատվամիջոցների՝ մասնակիցների մեջ է եղել նաեւ ֆինանսների նախարարի որդին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարալանջում մի մեքենայից կրակոցներ են հնչել մյուսի ուղղությամբ, որի մեջ գտնվողը ոտքին ստացել է վնասվածք: Երթեւեկության ընթացքում «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի: Թե ինչ պատճառով է վեճը ծագել, դեռ հայտնի չէ: Դեպքի վայրից հայտնաբերվել են պարկուճներ: Լեւոն Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց, ստացել բուժօգնություն եւ դուրս գրվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ