News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային հեռուստատեսությունում այլեւս սերիալներ չկան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ 100 եւ ավելի մասերից կազմված սերիալները փոխարինել են 10-15 մասից բաղկացած հեռուստաֆիլմերով, որոնք նկարահանվում են պետպատվերով:

Դրանց շարքում նա նշել է ԱԻՆ-ի եւ «Շտապօգնության» աշխատանքի մասին հեռուստաֆիլմերը: «Նախկինում մենք ունենում էինք 4 սերիալ, որոնք կրկնվում էին 5-ական անգամ, հիմա դրանք չկան»,-ասել է նա:

Սկսվել են «Մեր գյուղը» ցիկլի նկարահանումները, որը պատմում է մարզերում կյանքի մասին: Մեկ ամբողջական սյուժե արդեն նկարահանվել է Հովհաննես Թումանյանի հայրենիքի՝ Դսեղի մասին:
«Նախկինում նման սյուժեներ չունեինք: Պարզվում է, դրանց սպասում են: Այդ ֆիլմի համար մենք ավելի քան հազար արձագանք ենք ստացել եւ հիմա ֆինանսավորում ենք փնտրում նկարահանումները շարունակելու համար: Խոսում ենք նաեւ Ջավախքի ու Արցախի մասին հաղորդումների մասին»,-ասել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ