Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին` ժամը 13:09-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճում (Իսակովի պողոտայի գազալցակայանի կողմից) ափից մոտ 5 մ հեռավորության վրա տեսնում է տղամարդու անշարժ մարմին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատի խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրից դուրս են բերել Երեւանի բնակիչ 39-ամյա Ա. Ս.-ի դին: