News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարատ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 309-րդ հոդվածի 2-րդ եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարատ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկվելու ընթացքում, ապա նաեւ նշված բաժնում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ, այն է` ձեռքերով եւ ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:

Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակցի առաջարկով ինքը համաձայնել է ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողություններ, որի դիմաց այդ աշխատակիցը պարտավորվել է իր վարած ավտոմեքենայում հայտնաբերված 4800 ԱՄՆ դոլար եւ 269.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարից 3800 ԱՄՆ դոլարը եւ 269.000 ՀՀ դրամը չարձանագրել եւ հանձնել կնոջը, ու թեեւ ինքը կատարել է նշված պայմանավորվածությունը, սակայն հիշյալ ոստիկանը կնոջը որեւէ գումար չի տվել եւ հափշտակել է այն:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ