News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ գումարները բարեգործության վրա ծախսելը ավելի դյուրին է կապիտալն ինքնուրույն կուտակած գործարարների, քան հարուստ ծնողների ժառանգների համար, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով բրիտանացի տնտեսագետների ուսումնասիրությունը:

Բարեգործներին, ըստ ուսումնասիրության, ավելի շատ մտահոգում է այն, թե որքանով արդյունավետ կծախսվեն իրենց նվիրաբերած գումարները: Գիտնականներն ուսումնասիրել են  2010թ. ամերիկացի միլիարդատերներ Ուորեն Բաֆեթի եւ Բիլ Գեյթսի կողմից սկսված  The Giving Pledge արշավին մասնակցած բարեգործների հայտարարությունները:

Բարեգործներն առաջին հերթին նշել են  հանրությանը փոխելու ցանկությունը: Երկրորդ տարածված պատճառն է ընտանեկան հարստության մի մասը բաժանելը (ժառանգներին խիստ մեծ կապիտալով երես չտալու համար), փողը կիսելու բարոյական պարտքի զգացումը, ինչպես նաեւ այլ գործարարների համար օրինակ ծառայելու ձգտումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ