News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի գիտնականները պարզել են, որ 2012-ի մայիսին Տիտանի հարավային բեւեռից վեր՝ 300 կմ բարձրությունում հայտնաբերված ամպը կազմված է սինիլային թթվի սառած մասնիկներից: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Այս եւ այլ դիտարկումներ մատնանշում են, որ հարավային բեւեռի շրջանում ջերմաստիճանը 100 աստիճանով ցածր է նախկինում ենթադրվողից:

Նման սառեցում հավանաբար տեղի է ունեցել բեւեռային ցիկլոնից հետո, որը մոլորակի հարավում վրա էր հասել 2012-ի սկզբին: Գիտնականների բացահայտումը կարող է հանգեցնել Սատուրնի արբանյակի մթնոլորտում գազի ցիրկուլյացիայի նկարագրության որոշ դրույթների վերանայման:

Տիտանը Սատուրնի ամենախոշոր արբանյակն է, դրա տրամագիծը մեկուկես անգամ մեծ է Լուսնի տրամագծից, իսկ զանգվածը՝ կրկնակի ավելի:

Մոլորակի մթնոլորտում գերիշխում է ազոտը՝ մեթանի հետ խառնված, որը ամպեր է ձեւավորում եւ հանգեցնում մթնոլորտային տեղումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ