News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հարկավոր է Մարսի վրա մեկ միլիոն մարդ բնակեցնել, ընդ որում, ցանկալի է այդ անել արդեն 21-րդ դարի վերջին: NEWSru-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ամերիկյան միլիարդատեր, SpaceX-ի եւ Tesla Motors-ի հիմնադիր Էլոն Մասքը:

Նրա խոսքով, բնակեցնելով Մարսը՝ մարդիկ կկարողանան բնակություն հաստատել նաեւ այլ աստղերի վրա: Մասքը նշել է, որ չի կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր կոչ են անում վերադառնալ դեպի բնություն, ապրել գյուղերում եւ հրաժարվել շատ տեխնոլոգիաներից: Ըստ նրա, հենց միտքն ու տեխնոլոգիաներն են մարդկությանը հնարավորություն տալիս մոտենալ աստվածությանը:

Միլիարդատերը վստահ է, որ Տիեզերքում ոչ մի քաղաքակրթություն չի կարող անվերջ զարգանալ: «Մարդկության գոյությունն ապահովելու համար հարկավոր է նախ բնակեցնել Մարսը»,- կարծում է նա:

Ամենամեծ խնդիրն այդքան մեծ թվով մարդկանց ու նրանց ուղեկցող սարքավորումները Մարս տեղափոխելն է: SpaceX-ի ղեկավարը կարծում է, որ այդ առաքելությունը հարյուրամյակի ընթացքում միանգամայն հնարավոր է իրականացնել:

Ավելի վաղ Մասքը հայտարարել էր, որ իր SpaceX ընկերությունը մտադիր է Մարսի վրա առաջին բնակելի ճամբարը հիմնել արդեն 2020 թվականին: Դեպի Մարս ուղեւորության համար տիեզերական զբոսաշրջիները ստիպված կլինեն 500 հազար դոլար վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ