News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Գրիգորիչ Լուսավորիչ փողոցում՝ քաղաքապետարանի մոտ, ոստիկանները այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արդեն երկրորդ անգամ փակեցին կարմիր գծերի դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների ճանապարհը, որոնք ԱԺ շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան անցկացնելուց հետո մի քանի տասնյակ մեքենաներով վերադառում էին գրասենյակ։

Ոստիկանները թույլ չէին տալիս, որ վարորդները շարժվեն Հանրապետության հրապարակի կամ Կրկեսի ուղղությամբ՝ նշելով, որ նրանք կարող են շարժվել աջ՝ դեպի Իսակովի պողոտա։

Ակցիայի մասնակիցները փորձում էին համոզել, որ իրենց «Անհնազանդության ավտոերթն» ավարտվել է, ինչը ոստիկաններին չհամոզեց։ Նրանք միայն նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանին թույլ տվեցին մեքենայով դեպի կրկես շարժվել։ Նրա հետեւից ընթացող մեքենայի վարորդը՝ Զավեն Վանոսյանը, փորձեց հետեւել նրան, սակայն ոստիկանները փակեցին նրա ճանապարհը, վարորդը շրջանցեց ոստիկանների մեքենան, ինչը ոստիկանները դիտարկեցին որպես վթարային իրավիճակի ստեղծում եւ մեքենան տարան տուգանային հրապարակ։ Վարորդի եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն սկսվեց, վարորդին տարան ոստիկանություն։

Ավտոերթի մասնակիցները դեռ կանգնած են քաղաքապետարանի մոտ։

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը եւ մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում սահմանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ