News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության 883 դեպք է գրանցվել. նախորդ տարվա համեմատությամբ այդ թիվը կրճատվել է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հայտարարեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:

Նրա խոսքով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում նմանատիպ 977 դեպք է գրանցվել: «Նմանատիպ դեպքերի կրճատման պատճառը կայանում է նրանում, որ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել աշխատանքները երկու ուղղությամբ իրականցնել. Հանրության հետ աշխատանքներ տանելով՝ մարդկանց ուշադրությունը սեւեռել այդ չարիքի դեմ պայքարի կարեւորությանը, ինչպես նաեւ տարբեր միջոցառումների միջոցով կանխել թմրանյութերի ներմուծումը», - նշեց Բադասյանը: Նա նաեւ հավելեց, որ մեծացել է նաեւ թմրանյութերի մաքսանենգ ներկրմամբ հարուցված քրգործերի թվաքանակը: «362 մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ անցած տարվա 243–ի համեմատությամբ: Հայտնաբերվել է ապօրինի շրջանառության մեջ գտնվող 882 կգ թմրանյութ», - ընդգծեց Բադասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ