Արաբկիրում սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, մի քանի երիտասարդներ զրուցում էին, երբ նրանցից մեկի պարանոցի ոսկե շղթան պոկեցին ու տարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
«Ցեպի կեսը հասցրեցի բռնել, մյուս կեսը տարավ»,-պատմում է տուժողը: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ գողության մեջ կասկածվողը անչափահաս Հակոբյանն է, ով խոստովանական բացատրություն է տվել:Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ տեսանյութում