News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին դատախազը պահանջում է ազատազրկել 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին, դատախազ Կարեն Հովհաննիսյանն ընթերցեց մեղադրական ճառը։

Ամբաստանյալները հաստատեցին, որ ծանոթացել են իրենց առաջադրված նոր մեղադրանքին եւ, օգտվելով դատավարական իրենց իրավունքից, հրաժարվեցին ցուցմունք տալ։

«Իմ դիրքորոշումը կարտահայտեմ առաջիկա փուլերում»,- ասաց Վազգեն Խաչիկյանը:

Մեղադրողն առաջարկեց ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին ազատազրկել 6 տարի, 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝  6 տարի, 2 ամիս,  Վիգեն Գեւորգյանին՝ 4 տարի, 6 ամիս,  Վահագն Խաչատրյանին՝ 5 տարի, 6 ամիս,  Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս,  Սարգիս Սարգսյանին՝ 4 տարի 7 ամիս, Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին,  Համլետ Մարտիրոսյանին եւ Հրանուշ Դանիելյանին՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Պաշտպանական կողմը  ճառերին պատրաստվելու ժամանակ ստացավ: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ