Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Ադրբեջանի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը նրանք կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
Իլհամ Ալիեւը նաեւ շնորհավորել է Մատվիենկոյին՝ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ալիեւը Մատվիենկոյի ուշադրությունը սեւեռել է փաստի վրա, որ Աստրախանում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների դրական, դինամիկ զարգացումը, ապրանքաշրջանառության աճը: