News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում աղքատության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է, ամենացածր նվազագույն աշխատավարձը՝ նույնպես։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւանում ընթացող խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Բա մեզ սազո՞ւմ ա։ Դուք կարո՞ղ եք օրական 1700 դրամով ապրել։ Բա ո՞նց ապրենք։ Վերջը պիտի պատասխան պահանջե՞նք, թե՞ չէ։ 25-30 հազար դրամ թոշակով հնարավո՞ր ա ապրել, դեղ առնել, ուսման վարձը վճարել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ այսօր Հայաստանում ամենաքիչ ներդրումներն են կատարվում, քանի որ ներդրողները վախենում են մեր երկրի անկայուն վիճակից։

Նրա խոսքով՝ վերջին երեք տարում մեր երկրում 72 անգամ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել. «Ներդրողին ո՞վ է երաշխիք տալու։ Հարց եմ տալիս, հարգելի կառավարություն, դուք երաշխավորելու եք այդ ներդրումները»։

ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ իշխանությունները զիջման չգնացին եւ չցանկացան ընդունել՝ «Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրենքին իրենց առաջարկած այլընտրանքային օրենքի նախագիծը եւ վստահեցրեց, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի 36-37 հազար մանր ու միջին ձեռնարկությունները չփակվեն։

«Եթե խոշորը կարող է երկու տարի դիմանալ, փոքրը եթե 2 ամիս ապրանք չստացավ փակվելու ա։ Սա բիզնես չի, սա սոցիալական խնդիր ա։ Ինչի՞ եք ուզում նորից հարկային տեսուչին ուղարկել փոքր ձեռնարկություն»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ շրջանառության փաստաթղթավորման դեպքում փոքր բիզնեսն այլընտրանք չունենալով փակվելու է, եւ իջեւանցիներին հրավիրելով մասնակցել հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի համապետական հանրահավաքին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ